19 03 2019

Նազարբաևը կմնա Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավար

Նազարբաևը կմնա Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավար

Ղազախստանի՝ հրաժարականի մասին հայտնած նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ հրաժարականից հետո կպահպանի Անվտանգության խորհրդի և «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնը, նաև կմնա Սահմանադրական խորհրդի անդամ: Այս մասին հայտնում է REGNUM-ը։

«Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ ծրագրում է Ղազախստանի ժողովրդին ծառայել մինչև «վերջին օրերը»

 

Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը Նազարբաևը կարող է զբաղեցնել ցմահ: Համապատասխան օրինագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից 2018-ի մայիսին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին  Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: 

«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում», -հայտարարել է Նազարբաևը՝ այսօր ելույթ ունենալով հանրային հեռուստաընկերությունների եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ