09 03 2019

Հայտարարություն, որը գրեթե ապտակ է ՀՀ իշխանություններին․ Շարմազանով

Հայտարարություն, որը գրեթե ապտակ է ՀՀ իշխանություններին․ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը։

Նա գրում է․ «Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։

Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային եւ համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։

Ավելի բաց եթե ասեմ, գնահատում եմ այն որպես բանակցային գործընթացը պահպանելու եւ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։

Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության եւ սեփական ուժերը գերագնահատելու հետեւանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»։

 

Համանախագահների հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա գրում է․

«Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք.

ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:

բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:

գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:

դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:

ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում: Սա ակնհայտ է:

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ