04 03 2019

Տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն. Հայկ Մարտիրոսյան

Տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն. Հայկ Մարտիրոսյան

Մարտի 4-ին րագրողների հետ զրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակին:

«Արտաքին քաղաքականության մասին պատկերացում նախկինում չի եղել, հիմա էլ չկա, անհայտ չէ, թե ինչ լինելու, որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունենում: Անհայտ է, անհասկանալի է, թե որ ուղղությամբ է գնում երկիրը։ Անհասկանալի է, թե որն է արտաքին քաղաքականության դոգման, այն պարագայում, երբ հայտարարվել է, որ ռեվերսներ չեն լինելու, ստացվում է ամեն ինչ դառնում է ռեվերանս։ Որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն հստակ արտաքին քաղաքական ուղենիշ էր պետք ունենալ։ Այսօր Հայաստանում ունենք շատ լուրջ խնդիր՝ չունենք գաղափարախոսություն, չունենք անգամ գաղափար, թե ինչ ճանապարհով ենք ուզում գնալ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով։ Հետևաբար, առանց գաղափարի և գաղափարախոսության մենք վարում ենք օրվա մենեջմենթ, որի շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, դա անթույլատրելի է»,- ասաց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ վերը թվարկածը գալիս է ապացուցելու․ «Տեղի է ունեցել, ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն»։ Քաղաքագետն անդրադարձավ նաև հակակոռուպցիոն պայքարին: Ըստ նրա՝  հակակոռուպցիա անելով՝ մենք նաև պետական կոռուպցիան ենք խրախուսում:

«Մենք ձերբակալում ենք տարբեր անհատների, որոնք պետության կողմից մեղադրվում են տնտեսական, ֆինանսական հանցագործությունների մեջ, նրանցից վերցնում ենք գումար, լցնում ենք բյուջե և նրանց բաց ենք թողնում: Դա պետական կոռուպցիայի դասական օրինակ է»,- ասաց նա:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ նման քաղաքականությամբ մենք սոցիալական անարդարությունն ենք քաջալերում:

«Մենք չունեցողներին, գողերին բանտ ենք նստեցնում, իսկ խոշոր թալանողներին բաց ենք թողնում՝ ընդ որում, բացահայտվածի միայն մի մասը վերցնելով: Ինչո՞ւ ենք մենք նման բարեհոգություն դրսևորում նրանց նկատմամբ, որոնք հիմա գործարարներ են կոչվում: Այս ամոթալի երևույթը տեղի է ունենում իշխանության թողտվությամբ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ