01 03 2019

Հակահայկական քարոզչությունը շարունակվում է նաև այսօր. հայտարարություն

Հակահայկական քարոզչությունը շարունակվում է նաև այսօր. հայտարարություն

Ռումինիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանն ու Լուչիան Սիմոնը 31 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված սպանդի վերաբերյալ հայտարարություն են հնչեցրել: 

Այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում: Հայկական բնակչության նկատմամբ ջարդն իրականացվեց երեք խոշոր քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում և մայրաքաղաք Բաքվում»,-նշել են նրանք՝ հիշեցնելով, որ 70 տարի Ադրբեջանի Հանրապետությանը բռնակցված լինելուց հետո Արցախի ժողովուրդը որոշել էր խաղաղ ու օրինական ճանապարհով արտահայտել իր ազատ ապրելու ու ինքնորոշման կամքը:

«Կարևոր է, որ այս պահին միջազգային հանրությունը հասկանա Սումգայիթում իրականացվածի իսկությունը, որպեսզի հանգի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, քանի որ հակահայկական քարոզչությունը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես նախկինում, պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը և պատերազմական գործողությունների վերսկսման վտանգներ առաջ բերում»,- նշված է հայտարարության տեքստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ