27  02  2019

Ռոհանին չի ընդունել ԱԳՆ-ի հրաժարականը

Ռոհանին չի ընդունել ԱԳՆ-ի հրաժարականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ հրաժարականը չի ընդունվել։ Արտաքին գործերի նախարարի հրաժարականի պատճառների բոլոր մեկնաբանությունները և առաջարկությունները, որոնք դուրս են այն շրջանակից, ինչ նա հրապարակել է իր Instagram-ում, ճիշտ չեն»,- ասել է  ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։

Հիշեցնենք, որ  Զարիֆը ինստագրամյան էջում հայտարարել էր, թե հրաժարական է տվել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ