25 02 2019

Փաշինյան-Ալիև հանդիպման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում. Ադրբեջանի ԱԳՆ

Փաշինյան-Ալիև հանդիպման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների մասին, հայտնում է minval.az-ը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ կայանալիք հանդիպման ամսաթվի վերաբերյալ առայժմ ստույգ տեղեկություն չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ