23 02 2019

ԱՄՆ նոր դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

ԱՄՆ նոր դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Երևան կժամանի հաջորդ շաբաթ։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան: Մանրամասների համար շարունակե՛ք հետևել մեր էջին»,– ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վաշինգտոնում կայացել է ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպան  Լին  Թրեյսիի երդման արարողությունը: «Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- ասվում էր ԱՄՆ դեսպանության էջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ