09 02 2019

«Ամնեսթի Ինթերնեյշնլի» չափանիշներով Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. իրավապաշտպան

«Ամնեսթի Ինթերնեյշնլի» չափանիշներով Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. իրավապաշտպան

«Ամնեսթի Ինթերնեյշնլի» չափանիշներով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Նա քաղաքական գործիչ է, նրան մեղադրում են քաղաքական հարցով, որ ինքը ցանկանում էր տապալել սահմանադրական կարգը, ուրիշ բան է, որ դա քրեականացված է։ Այս մասին փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ այսօր երկրում կարևոր հարցերը թողած հնչողություն ստացած գործերն են դարձել քննարկման առարկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ