28 01 2019

Վանեցյանը պարգևավճար չի ստացել

Վանեցյանը պարգևավճար չի ստացել

ԱԱԾ-ում պարգևատրումներ չեն եղել։ Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ես ճիշտն ասած տեղյակ էլ չէի, պարգևատրումների մասին մամուլից եմ տեղեկացել, որևէ մեկնաբանություն անել չեմ  կարող»,-ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ ինքն էլ պարգևատրում չի ստացել։

Խոսելով  անվտանգության մասին ԱԱԾ ղեկավարը նշեց, որ մարտահրավերներ միշտ էլ կան․ «Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ  ոչ մի վայրկյան չենք կարող հագիստ լինել  և չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան  և Հայաստանի հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե Պաշտպանության նախարարությունը, թե ոստիկանությունը աշխատում են այդ ուղղությամբ։ Բանակը մշտապես զարգանում է, հզորանում է, բանակը մշտական առաջխաղացման գործընթացում պետք է լինի , բանակը մշտական առաջխաղացման գործընթացում պետք է լինի,  որ րոպեին բանակի առաջխաղացումը և զարգացումը կանգնեց, այդ օրը շատ վատ հետեւանքներ կունենանք»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ