21 01 2019

Արցախի հարցում գաղտնի բանակցություններ են վարում. ժողովուրդն արդեն որոշող չէ. Politik.am

Արցախի հարցում գաղտնի բանակցություններ են վարում. ժողովուրդն արդեն որոշող չէ. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Արցախի խնդրի լուծողը ժողովուրդն է և որ առանց ժողովրդի որևէ որոշում չի կայացվելու: Հանրահավաքներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտարարել է.«Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հետևյալը՝ Հայաստանի ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է։ Եթե լինի լուծման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ ժողովրդի հետ»,-նախորդ տարվա նոյեմբերի 27-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Փաշինյանը նախորդ տարի վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը մեկնել էր Արցախ և հենց Ստեփանակերտում էլ հայտարարել այդ մասին:

 Այսօր, սակայն, կարծես իրավիճակ է փոխվել: Ազգային Ժողովի ընտրություններն արդեն պատմություն են, Նիկոլ Փաշինյանի թիմը բացարձակ մեծամասնություն է, ու, ինչպես նկատելի է իշխանությունների կեցվածքից, նրանք այլևս չեն պատարստվում ժողովրդին մանսակից դարձնել որոշումների կայացմանը: Լավագույն դեպքում Փաշինյանը որոշումը պատրաստ կներկայացնի ժողովրդին, որպեսզի «հու-հու գըմփ» բացականչության ներքո այն դակվի, ու Փաշինյանի կայացրած որոշման պատասխանատվությունը կրկին ընկնի ժողովրդի վրա:

 Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

 Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:

Նախարարների հանդիպումն ամփոփող հայտարարությունը վկայում է, որ ինչ որ կոնկրետ հարցեր են քննարկվում, ավելին՝ կան նաև պայմանավորվածություններ, բայց որևէ մեկը չի շտապում ժողովրդին տեղեկացնելու բանակցությունների ընթացքում քննարկվող հարցերի շրջանակի մասին: Ավելին՝ Փաշինյանը իր թիմի խաշկերույթը առավել կարևոր թեմա համարեց ու հենց այս հարցի շուրջ «զրույց ունեցով քաղաքացու հետ»:

 Արցախը ևս արդեն կարևոր չէ: Այս հարցում ևս իրավիճակ է փոխվել՝ Փաշինյանն ու Ալիևը պայամանավորվում են «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության», բայց մոռանում են Արցախին մասնակից դարձնել այդ պրոցեսին: Իսկ գուցե Արցախը չի ցանկանում զինվորի գլուխ կտրող, բռնաբարող, քաղաքացիական անձանց սպանող և դիակը պղծող բանակ ունեցող պետության հետ «խաղաղություն հաստատել»: Իսկ գուցե այդ խաղաղությունը ծուղակ է Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար: Լավ կլինի՝ այս հարցերի մասին ի վերջո խոսի վարչապետ Փաշինյանը, հակառակ պարագայում շրջանառվող շշուկները առավել վստահելի են դառնում»:

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ