20 01 2019

Հակոբ Նազարյանը լքում է ԲՀԿ-ն

Հակոբ Նազարյանը լքում է ԲՀԿ-ն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Նազարյանը դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը, ինչպես նաև ինքնաբացարկ հայտնել կուսակցության կուսակցության ընտրացուցակից:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարյանը 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, Մալաթիա-Սեբաստիա տարածքային խորհրդի նախագահ: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չէր ընտրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ