18  01  2019

Նիկոլն Արցախը հանձնելու այլընտրանք չունի․ կարծիք

Նիկոլն Արցախը հանձնելու այլընտրանք չունի․ կարծիք

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ընդդեմ Արցախի

-Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերը այլևս չկան,

-Կա Մնացականյան-Մամեդյարով նոր օրակարգ, որից ոգևորված է Ադրբեջանը և, որի բովանդակության մասին մենք ոչինչ չգիտենք,

-ՄԽ Համանախագահները կոչ են անում երկու երկրների ղեկավարությանը ժողովուրդներին պատրաստել խաղաղության (այսինքն արդեն կոնկրետ փաստաթղթի շուրջ կա բավականաչափ համաձայնություն) 

-Մեր ՊՆ-ն քննարկում է ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանի կողմից հավանական` լոկալ, տոտալ պատերազմի դեպքում ՀՀ ԶՈՒ պոտենցիալը,

-Շրջանառության մեջ է դրվել (arlis-ում) մի օրինագիծ որտեղ հատուկ հատված կա պատերազմական դրության ժամանակ տեղեկատվության և միգրացիայի կառավարման վերաբերյալ:

Վերոգրյալին զուգահեռ`

-Անցած տարվա մայիս ամսից ՀՀ ԶՈՒ-ն նոր սպառազինություն չի ստացել որևէ երկրից,

-Ադրբեջանն ավելացրել է իր սպառազինությունը,

-ՀՀ իշխանությունների կողմից պատերազմի գեներալները, մեղմ ասած, մեկուսացվել են: 

Հիմա այսքանից կարելի է ենթադրել երկու բան`

-ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով հայկական կողմերն արդեն, իսկ ունեն անդառնալի կորուստներ:

-Նիկոլն Արցախը հանձնելու այլընտրանք չունի և այն լինելու է կա՛մ հրապարակում «դմփ-դմփ-հու» անելու փորձով, կա՛մ պատերազմական ճանապարհով: Գլխավոր հարցն հետևյալն է. ինչպե՞ս անել, որ Նիկոլը կեսից հրաժարական չտա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ