18 01 2019

Որոշվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը

Որոշվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը

Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 18-ին նիստ է անցկացրել, որտեղ որոշվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը։

Այսպիսով պատվիրակության ղեկավարը կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակությունը կազմված է 8 հոգուց, որից 4-ը հիմնական կազմում են: Հիմնական կազմում ընդգրկված են «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը։

Պատվիրակության փոխարինող կազմում են «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ