17 01 2019

Լապշինը 2 ամսով Երևանում է

Լապշինը 2 ամսով Երևանում է

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստան ժամանելու մասին: Բլոգերը նշել է, որ երկու ամիս պատրաստվում է Հայաստանում մնալ:

«Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ շքեղ բնակարանում հենց քաղաքի կենտրոնում: Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր», - գրել է Լապշինը: Իր ծրագրերի մասին նա առայժմ չի մանրամասնել:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և Բաքվին արտահանձնվել 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ