17 01 2019

ՀՀ ԱԳՆ-ն՝ պատգամավորի քննադատական հայտարարության մասին․ Tert.am

ՀՀ ԱԳՆ-ն՝ պատգամավորի քննադատական հայտարարության մասին․ Tert.am

Բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների և դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ դեսպաների մասին հայտարարությանը:

«Սակայն անընդունելի ենք համարում ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատական խոսք ուղղեց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին։ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանն էլ ամբիոնից մեղադրեց Արման Բաբաջանյանին ադրբեջանամետ թեզեր խորհրդարանում հնչեցնելու մեջ։ Սա դարձավ բանավեճի թեմա, կրքերը բորբոքվեցին երկու խմբակցությունների պատգամավորների միջև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ