15 01 2019

Մարդասպանության համար Ռուսաստանում հետախուզվողը ՔՊ-ական պատգամավորի թիկնապա՞հ. Politik.am

Մարդասպանության համար Ռուսաստանում հետախուզվողը ՔՊ-ական պատգամավորի թիկնապա՞հ. Politik.am

Politik.am-ը գրել է. Թավշյա իշխանությունները, պարզվում է, ևս անմասն չեն կրիմինալի հետ շփումներից: Փաշինյանի քաղաքական թիմը ևս ակտիվ շփումներ և լավ հարաբերություններ ունի քրեական աշխարհի հետ: Վառ օրինակ է իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թիկնապահի դերը իրականացնող, այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

Հայկ Սարգսյանը լավ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ և Արա եղբայրների հետ: Ի դեպ, պետք է նկատել, որ նախկին իշխանությունների ժամանակ սպանության պատերի համար կալանավորված Նորատուսցի Ալիկը ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի նաև Ռուստամ Ստեփանյանի հետ: Նա նույնպես քրեական դեմք է, և 2016 թվականին ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել նրա նկատմամբ` մարդու առևանգման և սպանության մեղադրանքով:

 

Նույն թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր Ռուստամ Ստեփանյանին: Բայց անհասկանալի է մնում, թե ի վերջո նա արտահանձնվե՞լ է ՌԴ, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ նախկին իշխանությունները նրան պահել են Հայաստանում, քանի որ Ստեփանյանը մտերիմ հարաբերություններ ուներ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի հետ, որն էլ իր հերթին շատ ջերմ հարաբերություններ ուներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ:

 

 

Հայկ Սարգսյանի և Ռուստամ Ստեփանյանի հարաբերություններն այնքան մտերիմ են, որ նրան միասին օրերս գնացել էին Էջմիածնի ցուցարարների հետ բանակցելու: Այս մասին օրերս գրվեց հայտնի բլոգներից մեկում:

Politik.am-ը փորձեց կապ հաստատել Հայկ Սարգսյանի հետ պարզելու համար, թե ինչ կապ ունի նա քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ և ինչու՞ է շրջում մի անձի հետ, ով ՌԴ-ում մեղադրվում է սպանություն իրականացնելու մեջ: Հայկ Սարգսյանը չպատասխանեց մեր զանգերին:

Այս պահին դեռ անհասկանալի է, թե ինչպիսի՞ դեր է կատարում Ռուստամ Ստեփանյանը։ Նա Հայկ Սարգսյանի թիկնապա՞հն է, թե՞ Էջմիածնում ուղեկցել է նրան, որպեսզի նրան բան ասող չլինի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ