12  01  2019

Ալիևն ասել է, որ չի պատրաստվում բանակցել Արցախի հետ

Ալիևն ասել է, որ չի պատրաստվում բանակցել Արցախի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Բաքվի ու Երևանի միջև: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

«Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ: Արդյունքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Ալիևը։

Ալիևն ընդգծել է, որ միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի միջնորդները նույնպես հավանության չեն արժանացրել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ