10  01  2019

ԱԺ-ն 404 մլն դրամ վերադարձրել է բյուջե

ԱԺ-ն 404 մլն դրամ վերադարձրել է բյուջե

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

Նա նշել է, որ այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ «Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,–գրել է Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ