08  01  2019

Ռազմականացված Թուրքիայից մինչև ղազախական հակահայ հիստերիա. Ակտիվ Facebook

Ռազմականացված Թուրքիայից մինչև ղազախական հակահայ հիստերիա. Ակտիվ Facebook

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ մենք քննարկում ենք Հայաստանում հնդիկների աշխատանքի հարցը, հարևան Թուրքիան իր հակաօդային պաշտպանության համակարգը ոչ միայն արդիականացնում է, այլ բազմաֆունկցիոնալ դարձնում՝ ձեռք բերելով ամերիկյան և ռուսական հակաօդային պաշտպանություն: Դարձնում է բազմաֆունկցիոնալ, քանի որ , ըստ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի, Թուրքիայի հարևաններն ունեն ինչպես ռուսական արտադրության, այնպես էլ ամերիկյան արտարդության ռազմական ինքնաթիռներ, իսկ ռադարները պետք է անպայման նույնացվեն այդ ինքնաթիռներին»:

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի բան եմ ուզում հասկանալ։ Էն, որ վարչապետ Փաշինյանը տևական ժամանակ փախած ա եղել, այսպես ասած՝ թռած, դրանում ինչ֊որ դրական բան կա՞։ Տղամարդկության դրսևորում ա հա՞ տենց։ Դուխով թռած է՞ր )))) Ճիշտ հասկացեք, ես չգիտեմ ինքս իր տեղը ինչպես կվարվեի ու բացարձակ չեմ բացառում որ հենց այդպես կամ էլ ավելի վատ, բայց մի բան հաստատ ա՝ ոչ կպարծենայի դրանով, ոչ էլ կթողնեի, որ թիմակիցներս ստեղ ընդեղ դրա մասին խոսեն, քանի որ առնվազն դրական կողմից չէր ներկայացնի դա իմ անձը։ Էս ամենի համատեքստում իրոք չեմ հասկանում Նիկոլամետների հրճվանքը իրենց առաջնորդի կենսագրության էդ հատվածի մասով նոր տեղեկության կամ հնի թարմացման վերաբերյալ։ Ադեկվատ չի դա, տղերք, ոնց ասեմ, բանը, դուխով չի )))

Ես զարմանում եմ նաև վարչապետի կողմից կամուֆլյաժի չարաշահման վրա։ Էն որ բախտի ու նաև այլ հանգամանքների բերումով ծառայությունից խուսափած մարդը անընդհատ չարաշահում է զինվորականի կերպարը՝ էլի մի տեսակ ա, բայց դե դա գոնե հասկանալի ա ինչի համար ա անում, իսկ այ փախած լինելու մասին, տղերք, եկեք ուղղակի մոռանանք էլի։ Էն ուրիշ Նիկոլ էր։ Սափրվածն էր»...

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական ArmenianReport.com-ը՝ հակահայկական հիստերիա է հրահրում Ղազախստանում

Հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորնաներից մեկում տեղի ունեցած կենցաղային միջադեպը,որի հետևանքով զոհվել էր ղազախ երիտասրադ հակահայկական մեծ գործնեության հնարավորություն ընձեռնեց պաշտոնական Բաքվի համար,քանի որ սպանության մեջ կասկածվողներն,ըստ ազերիների միայն հայեր են..Սակայն պաշտոնական Բաքուն և նրան սպասարկող որոշ ղազախական ԶԼՄ-ներ չգիտես ինչու չեն հիշատակում,որ երեք ձերբակալվածներից մեկը ազգությամբ ղազախ է... Ղազախստանում և հատկապես Կարագանդայում հակահայկական հիստերիան հրահրողները Ղազախստանից դուրս են,իսկ ավելի կոնկրետ՝Ադրբեջանն է,ով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է էլ ավելի սրելու հայ-ղազախական ազգամիջյան հարաբերությունները Ղազախստանում...

Այսպես,եթե մինչ այս հայ-ղազախական հարաբերությունները սրելու գործում մեծ ակտիվություն էին դրսևորում թրքալեզու և ռուսալեզու ալիևյան կայքերը,սոցցանցերի ազերի օգտատերերը և Ղազախստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները,ապա հիմա արդեն ակտիվացել են նաև հայալեզու ադրբեջանական կայքերը, օրինակ՝ ArmenianReport.com-ը,որը հայերի անունից վիրավորական հոդվածներ է հրապարակում ղազախների հասցեին,նրանց մեղադրելով "անքաղաքակիրթ" լինելու և "վայրի պանթյուրքիզմի" քաղաքականություն վարելու մեջ...

Այդ կայքի հոդվածներին հղում տալով նույն ադրբեջանական ԶԼՄ-ները դրանք տեղադրում են իրենց կայքերում և ընթերցողներին ներկայացնում են որպես հայկական ԶԼՄ-ների տեսակտետ Ղազախստանի և ղազախ ժողովրդի մասին... Բաքվում հույս ունեին,որ հունվարի 1-ի ողբերգական միջադեպը կարող է հայ-ղազախական կոնֆլիկտի հանգել,որի արդյունքում Ղազախստանում բնակվող հայերի նկատմամբ տեղի կունենար այն,ինչ 1988 և 1990 թվականներին ազերիները իրականացրեցին համապատասխանաբար Սումգայիթում և Բաքվում... Սակայն Աստանայում շատ լավ հասկացան,թե ով է "մութ սենյակում սև կատու բռնում" և քրեկան գործեր հարուցվեցին նրանց նկատմամբ,ովքեր հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչերով հանդես եկան...Հատկանաշական է,որ Ղազախստանում հակահայկական հիստերիային ակտիվ մասկնակցում են Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հակառակորդները,որոնց հետ,ինչպես տեսնում ենք,բավական ակտիվ համագործակցում են ոչ միայն ղազախաբնակ ադրբեջանցիները,այլև պաշտոնական Բաքուն...

Իսկ ազերիները հրահրելով հակահայկական հիստերիա Ղազախաստանում մի քանի նպատակ են հետապնդում,որոցից ամենակարևորը Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների սրումն է,ինչպես նաև տնտեսական դրդապատճառները,քանի որ ղազախահայ համայնքը բավական բարեկեցիկ է ապրում,որն ուղղակի ծանրեն տանում տեղի ազերիները և նրանց թիկունքում կանգնած Իլհամ Ալիևը... Հ.Գ.Չի բացառվում,որ Ղազախստանում հակահայկական հիստերիայի հրահրմանը շուտով միանան նաև այլ հայալեզում ադրբեջանական կայքեր»...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականի հունվար-նոյեմբեր հատվածում ՀՆԱ-ի աճը գահավիժել է հեղաշրջումից հետո ու կազմել է 5,7%: Նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2,7%: ՀՆԱ-ի հարկումից գոյացող պետական բյուջեն այդ ընթացքում կազմել է 1,177 տրիլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում բյուջե էր մուտքագրվել 1,108 տրիլիոն դրամ: Այսինքն եքյա 69 միլիարդ ավել փող ա մտել բյուջե: Էս աճը «հեղափոխական» հանճարների ջանքերի արդյունք է: Ոչ մեկ սա նրանց ձեռքից չի կարող խլել: Հիմա լավ ա, վատ ա, էս ա: Մարդիկ չարչարվել, ասֆալտին փռել, պատերին ծեփել ու հավաքել են 69 միլիարդ ավել փող, քան նախկինում: Տոկոսային առումով սա 6,2%-ով ավել է, քան նախկինում:

Այնուամենայնիվ, կա մի փոքր խնդիր: Խնդիրը կայանում է նրանում, որ, հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը ու գնաճը, բյուջեի աճը պիտի լիներ ԱՌՆՎԱԶՆ 8,4% ոչ թե վերոհիշյալ 6,2%-ը: Տարբերությունը կազմում է 24 միլիարդ դրամ: Ոնց ասեմ որ հասկանաք: Էս 24 միլիարդը էն 24 միլիարդն է, որը հարկայինը կհավաքեր, եթե Փաշինյանի ասած «իներցիոն բյուջեն» հավաքվեր իներցիոն մեթոդներով: Բայց քանի որ մեթոդները իրողությունների հետ մեկ տեղ փոխվել են, հավաքվել է 24 միլիարդով ավելի ՔԻՉ, քան պիտի հավաքվեր: Էլ ավելի մատչելի ասեմ՝ կա հարկ, որը չի հավաքվել: Այսինքն, էն հանրահայտ ստվերային տնտեսությունը Փաշինյանի օրոք աճել է մոտավորապես 100 միլիարդ դրամով, որի հարկումից պիտի գոյանար հենց էդ 24 միլիարդը: Հասկացա՞ք: Մարդը ասում է երկրում կոռուպցիա չկա, օլիգարխ չկա, այնինչ իր իսկ վիճվարչության տվյալները պնդում են, որ ոչ միայն կա, այլ նաև աճել է՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրերի համեմատ:

Ու սա շատ տրամաբանական է, որտև չի կարա ամեն ինչ երկրում լինի ավելի վատ, քան Սերժի օրոք, իսկ հարկահավաքը լինի ավելի լավ, ինչքան էլ կլոունություն անի մեր գերագույն գլխավոր խմբագիրը: Սա էլ ավելի տրամաբանական է, երբ հաշվի ես առնում մինչ 2018-ի գարունը մեծ մասամբ «բոմժ» հանդիսացող մարդկանց այսօրվա ճոխությունները՝ մեքենաները, հագուստը, քեֆերը և այլն: Էդ կուսակցական գրասենյակները, էդ գովազդային ծախսերը, էդ շորեղենը, էդ փարիզներում անբռնազբոս շոփինգը՝ էդ սաղ այ էս 24 միլիարդն ա: Որտև երբ նորաթուխ չօլիգարխը (այլ պայմաններում իրա ցավը տանեմ ես) նվեր է անում վարչապետին կամ իր տիկնոջը, ինքը հո իր հաշվին չի անում դա, ինքը բյուջե մուծվելիք հարկերի հաշվին է դա անում, այլապես նվեր անելը իմաստ չունի: Քաղաքական գործիչներին առհասարակ և չինովնիկներին մասնավորապես սիրուն աչքերի համար նվեր չեն անում, մինչդեռ միայն «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք երեկոյի ընթացքում 236 միլիոն դրամի «նվեր» է արվել: Դա արվում է էժան ռաստամոժկեքի, ավելացված չգրանցված աշխատողների ու տուպը սևով գործ անելու հաշվին:

Ընդ որում, անպայման հարկ է նշել, որ սա ոչ թե տնտեսական աճի անկման հետևանքով գոյացած վնաս է, այլ զուտ վարչարարության, ասել է թե՝ կոռռռռռուպցիայի արդյունքում գոյացած պակասորդ: Շաբաթներ առաջ նշել էի, որ տնտեսական անկման արդյունքում պետության ՀՆԱ-ն կրել է 222 միլիարդ դրամի վնաս, այս թվի մոտ 20%-ը կամ ևս 44 միլիարդ դրամի վնաս է գոյացել ի հավելում վերոհիշյալ 24 միլիարդի: Էս թվերի համեմատ արտահերթ ընտրությունների անցկացումը, հավելյալ պատգամավորների թիվն ու անվերջ գործուղումների ծախսերը կոպեկներ են: Էս 68 միլիարդի բյուջեի պակասորդը թերևս Փաշինյանի կառավարման գլխավոր «նվաճումն է»: Խոսքը այն Փաշինյանի մասին է, ով խոստանում էր բյուջեն ավելացնել 435 միլիարդ դրամով: Նենց որ բոլոր նրանց, ովքեր բողոքում էին նախկին բռնապետական ռեժիմի թալանից, շնորհավորում եմ, Փաշինյանը ձեզ թալանում է առնվազն 64 միլիարդով ավել: Մարդա մոտ 21,000 դրամ ա գալիս, մի եսիմ ինչ չի: Պարզապես փողոց փակողները մի հարյուր հազարն էին, որոնց պարագլուխները դրա համար վճարվում էին, իսկ արդյունքների համար, չգիտես ինչու, բոլոր 3 միլիոն քաղաքացիներն են վճարում ու դեռ երկար կվճարեն անկախ նրանից թե Նիկոլը ինչքան «կձգի»: Չնայած չէ, գիտեմ ինչու, որտև հասնում ա....

Հ.Գ. Վիգենի հազար դրամն էր վիձիծիլի էս ոչխարներին մտահոգում...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ