07  01  2019

Մի վիճակ է, որ կրկին մի մարդու կամքի վրա է հիմնված․ Մանվել Սարգսյան․ 168․am

Մի վիճակ է, որ կրկին մի մարդու կամքի վրա է հիմնված․ Մանվել Սարգսյան․ 168․am

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը համոզված է, որ Հայաստանի մարտահրավերը եղել է մեկը և 2019թ. շարունակվելու է։ 168.am-ի հետ զրույցում Մ. Սարգսյանը նշել է, որ, եթե համակարգ է փոխվել և նոր համակարգ պետք է ստեղծվի, ապա այն, ինչ հայտարարվել է, թե ինչպես է երկրում օրենքի գերակայություն ապահովվելու, քաղաքական ու տնտեսական դաշտն ինչպես է բաժանվելու, օլիգարխիան վերացել է՝ սեփականությունն ինչպես է պաշտպանվելու, այս և մյուս խնդիրների մասին խոսակցությունները դեռևս ընդամենը խոսակցություններ են։

«Այսօր ընդամենը մի վիճակ է ստեղծված, որ կրկին մի մարդու կամքի վրա է հիմնված։ Այդ կամքը կա՝ կարող է այսպես լինել, այդ կամքը չկա՝ կարող է նախկին նույն իրավիճակը վերադառնալ։ Բայց դա թույլ չտալու համար պետք է քաղաքական որոշումներ լինեն, ամեն ինչ օրենքով կարգավորվի։ Նման բոլոր հեղափոխություններից հետո գերխնդիրը դա է եղել՝ օրինականացնել այն նորը, ինչը հռչակվել է։ Այդ ուղղությամբ մինչև հիմա որևէ քայլ չի արվել, բայց պետք է արվի»,- ասել է Մ.Սարգսյանը։

Ըստ նրա՝ դրանից ավելի մեծ խնդիր այսօր Հայաստանի համար գոյություն չունի։ Մ.Սարգսյանի կարծիքով՝ մնացած հարցերը, անվտանգությունը և այլն, տարիների խնդիրներ են. «Երկիրն իր որակը փոխելու և օրինականացնելու խնդիրը ժամանակ չունի, դրա մի մասն այս 8 ամսում պետք է արվեր, բայց չի արվել»,-  նշել է Սարգսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ