03 01 2019

Սենատը հաստատել է Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Սենատը հաստատել է Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով սենատոր Բոբ Մենենդեսի խոսքը:

«Ես աջակցում եմ այս թեկնածությանը, սակայն ակնկալում եմ սերտորեն աշխատել տիկին Թրեյսիի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կխրախուսի Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչումը», - ասել է ամերիկացի սենատորը:

Նշենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպաններին առաջադրում է նախագահը, սակայն հաստատում Սենատը: Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ