28 12 2018

Ի՞նչ են իրականում պատասխանել «Գազպրոմ»-ից Մհեր Գրիգորյանին․ 168.am

Ի՞նչ են իրականում պատասխանել «Գազպրոմ»-ից Մհեր Գրիգորյանին․ 168.am

168․am-ը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո բավական հուսախաբ է եղել, անմիջապես վերադարձել է Երևան, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայից գործուղվել է ուղիղ Սանկտ Պետերբուրգ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ գազի գնի հետ կապված բանակցություններ վարելու։

«Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի միջև այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազիֆիկացման և հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր: Նշվել է, որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործման»,- ասված էր հաղորդագրության մեջ:

 Ի՞նչ են իրականում պատասխանել «Գազպրոմից»

168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ Ալեքսեյ Միլլերը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին ասել է, որ իրենց սահմանած գազի նոր գինն այն է, ինչ ասվել է՝ 215 դոլար: Նաև հավելել է, որ ինչ գին էլ սահմանվի Հայաստանի համար, լինելու է բացառապես քաղաքական որոշման արդյունք։ Այնպես որ, պետք է կրկին բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինքը լիազորված չէ Հայաստանի համար հատուկ գին զեղչել։

Այսպիսով, Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա տրանզիտ է սպասվում։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը գազի գինը ոչ միայն չի նվազեցնի, այլև Փաշինյանը հարկադրված կլինի ևս մեկ անգամ Մոսկվա գնալ ու Պուտինին խնդրել։ Այսինքն՝ նաև ակնհայտ է, որ իշխանությունների՝ գազի գինն իջեցնելու խոստումը սին էր, և այն սրտաճմլիկ պատմությունը, թե Պուտինն ասել էր՝ գազի գինը բարձր է Հայաստանի համար, և հանձնարարել էր այն նվազեցնել, իրականում իրականության հետ այնքան էլ  կապ չուներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ