28 12 2018

Նորընտիր ԱԺ առաջին նիստի օրը կորոշվի հունվարի 4-ին

Նորընտիր ԱԺ առաջին նիստի օրը կորոշվի հունվարի 4-ին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ին արտահերթ նիստ կանի։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ լրատվական ծառայությունը։

Նիստի օրակարգում կլինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը, Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումը և նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ