27 12 2018

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:  «Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը»։

РИА Новости-ն հայտնում է, որ Փաշինյանը հրավիրել է Պուտինին` 2019-ին պաշտոնական այցով Երևան այցելել: Պուտինն էլ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դինամիկան պետք է պահպանել, այդ թվում` անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի գծով և այլ միավորումներում: Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, դրական է տրամադրված ԵվրԱզԷս-ի շրջանակում ինտեգրմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ