21 12 2018

Բելառուսն իր թեկնածուին ներկայացրեց պաշտոնապես

Բելառուսն իր թեկնածուին ներկայացրեց պաշտոնապես

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը. հայտնում է Белта-ն: 

Նշվում է, որ Զասն արդեն եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, ՌԴ-ում, և այդ երկրների ղեկավարները պաշտոնապես աջակցել են նրա թեկնածությանը:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման նման ձևաչափ Լուկաշենկոն առաջարկել էր դեռևս նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: «Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որ, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է, որ մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ