19 12 2018

Հայաստանի հետ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել․ Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի հետ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է իր և ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի Միլանում կայացած վերջին հանդիպումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը։

Միլանի հանդիպման մասին Էլմար Մամեդյարովը խոսել է Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ: «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիներ, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Մամեդյարովը։ Նա  հավելել է, որ գալիք ամիս ևս մեկ հանդիպում կունենա Զոհրաբ Մնացականյանի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը 2019 թվականին նույնպես շարունակելու է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն ու նպատակը: «Հիմնական նպատակն է հասնել շոշափելի արդյունքների, դա, իմ կարծիքով, ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է», - ասել է Մամեդյարովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ