17 12 2018

Ո՞վ որքա՞ն աշխատավարձ կստանա նոր ԱԺ-ում․ «Գալա»

Ո՞վ որքա՞ն աշխատավարձ կստանա նոր ԱԺ-ում․ «Գալա»

Galatv-ն գրում է․ «Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը: 

Իսկ որքան աշխատավարձ կստանան ԱԺ ղեկավարներն ու պատգամավորները: Ըստ օրենքով ամրագրված գործակցի ու հաշվարկի՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը կստանա 793 հազար 680 դրամ, նրա տեղակալը՝ 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը կստանան 661 հազար 400 դրամ: Ազգային ժողովի նախագահի օգնականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի վարձատրությունը 529 հազար 120 դրամ է:Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ: Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտը կստանա 396 հազար 840 դրամ աշխատավարձ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձերը կազմում են 363 հազար 770 դրամ»։

Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը 330 հազար 700 դրամ է, ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի և ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետինը՝ 297 հազար 630 դրամ: ԱԺ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձն էլ 198 հազար 420 դրամ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ