16 12 2018

Վրաստանի 5-րդ նախագահը երդվեց

Վրաստանի 5-րդ նախագահը երդվեց

Վրաստանում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը։ Զուրաբիշվիլին պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Արարողությունը տեղի է ունեցել առաջին դարում հիմնված Թելավի քաղաքում՝ Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա: Երդմնակալությունն անցկացվել է «Բաթոնիս ցիխե» թագավորական համալիրում, որը վրաց Բագրատունիների տոհմին պատկանող Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրն էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես մասնակցում է Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ