13 12 2018

Սենատի հանձնաժողովը հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը

Սենատի հանձնաժողովը հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ ակնկալում է Սենատի կողմից Թրեյսիի թեկնածության հաստատումը, որին կհաջորդի Հայաստանում նրա առաքելության մեկնարկը:

Նշենք, որ ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ