12 12 2018

«Ֆեյքեր» պահելու իմաստը, երբ մարդ ունի 70%+ աջակցություն

«Ֆեյքեր» պահելու իմաստը, երբ մարդ ունի 70%+ աջակցություն

Հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Իոաննիսյանի《Փաստերի ստուգման հարթակը》 հետաքրքիր նյութ էր հրապարակել, որում նկարագրվում էին ԲՀԿ֊ի ֆեյքերի գործունեությունը, դրանց աշխատանքի մեխանիզմներն ու սպասարկող խումբը։ Այն, որ ԲՀԿ֊ն միշտ ունեցել է ֆեյքեր, որոնց վրա գրեթե աշխատանք էլ չի տարվել ու որոնք մակերեսային հայացքից էլ բացահայտվում են՝ նորություն չէ։ Սկսած Ծառուկյանի մասին նյութերի քոմենթներից, վերջացրած Էնֆիաջյանով ու Ուրիխանյանով՝ նույն ձեռագիրն է։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր։

Հեչ նայել եք հիմնական լրատվականների հականիկոլական թոփ քոմենթները։ Մեծ մասը կրկին ակնհայտ ֆեյք են։ Հիմա կասեք իմաստը ո՞րն է ֆեյքեր պահելու, եթե մարդն ունի 70%+ աջակցություն։ Շատ պարզ է։ Սկսած դեռ ապրիլից հարյուրավոր ֆեյքեր համացանցում ստեղծել են իլյուզիա, որ ուրիշ կարծիք պարզապես չկա ու տեղ չունի լինելու։ Սովորական մարդն էլ մտնում կարդում է ու իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ սա է օբյեկտիվ իրականությունը։ Որ բոլորը նիկոլական են ու խիստ ագրեսիվ են հակառակ տեսակետի հանդեպ։ Դա ստիպում է իրենց որոշակի զգուշություն ցուցաբերել անհամաձայնություն արտահայտելիս, տպավորություն է, որ այդպես դու իզոլացվում ես ողջ հասարակությունից, դառնում իզգոյ։ Դա իհարկե այդպես չէ։ Պարզապես տեսիլք է։

Իրականում կա 1 մլն + ընտրություններին չմասնակցած քաղաքացի, հարյուր հազարավոր այլ կարծիք ունեցող մարդ եւ մի այդքան էլ Նիկոլին լոյալ, բայց ոչ ագրեսիվ այլակարծության հանդեպ։ Այս ճանապարհով Նիկոլի թիմը ստեղծել է ալտերնատիվ իրականություն, որը ուղղակիորեն ազդում է մեր իրականության վրա, քանի որ համոզում է շատերին, որ հենց ինքն է իրականը։ Ի տարբերություն Ծառուկյանին գովաբանող ֆեյքերի՝ սրանց ծավալը ահռելի մեծ է ու ստեղծված պայմաններում չափազանց համոզիչ։ Ես շատ կուզեմ տեսնել էս թեմայով FIP-ի արածի պես հետազոտություն (դե պարզ ա, որ իրենք չեն անի դա)։ Սա շատ բան կարող է փոխել մասսաների մտածելակերպում եթե իհարկե արվի որակով։ Հույս ունենանք որ մի օր դա էլ կտեսնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ