11 12 2018

Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար. Ժիրինովսկի



ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

«Տեսե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են: Հին ռեժիմից ոչինչ չի մնացել: Ահա օրինակ նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ նրանք, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, նախկին կոմունիստները, պարտվեցին», - ասել է Ժիրինովսկին:

Ժիրինովսկին ընդգծել է նաև, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Փաշինյանը գնաց մարդկանց մոտ, լսեց նրանց և նրանց լեզվով խոսելով՝ բերեց նրանց խորհրդարան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ