10 12 2018

Տոտալ համաժողովրդական աջակցություն Փաշինյանին չկա․ փորձագետ

Տոտալ համաժողովրդական աջակցություն Փաշինյանին չկա․ փորձագետ

Պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նա գրել է․

«Ավարտվեցին ընտրությունները Հայաստանում։ Դեռ նոր են սկսում արդյունքները ամփոփել։ Սակայն դեռևս մի բան է հայտնի։ Նկատի ունենալով ընտրություններին մասնակցության ոչ բարձր տոկոսը և քվեարկության արդյունքները՝ խոսել «ժողովրդի» կողմից Փաշինյանի տոտալ աջակցության մասին հնարավոր չի թվում, ինչը և պահանջվում էր ապացուցել։ Եվ ինչի մասին ես բազմիցս ասել եմ իմ հայ ընկերներին։ Այո, Նիկոլ Վովաևիչն այսօր ամենաառաջին քաղաքական գործիչն է, և սթափ դատող որևէ մեկը դա չի վիճարկում։ Նա առաջնորդ է և մեծ ճանաչում ունի։

Խոսքը միայն այն մասին է, որ տոտալ համաժողովրդական աջակցություն չկա։ Եվ դրա համար էլ եզրույթների հետ պետք է զգույշ վերաբերվել։ Եվ եզրակացություններ էլ պետք է զգույշ անել, առանց չափից դուրս էմոցիաների։

Ինձ թույլ տամ մեջբերում անել իմ իսկ տեքստից, որը «Սպուտնիկ Արմենիայում» հրապարակվել է դեկտեմբերի 4-ին։

«Ընտրարշավից առաջ հայկական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հաճախ էր հանդիպում պնդում այն մասին, որ այն ձանձրալի ու կանխատեսելի կանցնի։ Այս տեսակետի օգտին, թվում էր, վկայում էր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության պատկերը։

Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների ճնշող մեծամասնության աջակցությունը, ուր կենտրոնացած է երկրի ողջ ընտրազանգվածի 1/3-ը։

Բայց խորհրդարանական ընտրական մեկնարկը նորից ցույց տվեց, որ ցանկացած քաղաքական ընտրություն անհատական է, իսկ նախկին հաջողությունը նոր մրցարշավի վրա ինքնաբերաբար չի փոխադրվում։

Դժվար է վիճել այն բանի հետ, որ Փաշինյանի կողմնակիցներն էական առավելություն ունեն։ Եվ նրանց եզրափակիչ հաջողությունը քչերի մոտ է կասկած հարուցում… Սակայն կարևոր է նկատել այն, որ նախընտրական բանավեճերի մասնակիցները ցույց տվեցին, որ Փաշինյանի օրոք պատրաստ չեն վիճակագիրների դեր կատարել»։

Նոր գլուխ է սկսվում. «պատմության ավարտը» չի լինի…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ