09 12 2018

Էդմոն Մարուքյանը վստահ է, որ «Լուսավոր Հայաստան»-ը երկրորդ ուժն է

Էդմոն Մարուքյանը վստահ է, որ «Լուսավոր Հայաստան»-ը երկրորդ ուժն է

Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով փոխանցվում են ոստիկանությանը: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ անուններ չի կարող տալ, քանի որ հակաքարոզչություն կլինի:

«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է և ապագայի համար, որը գալու է: Հայաստանը պետք է լուսավորվի»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Խոսելով սոցիալական հարցումների մասին՝ ըստ որի՝ իրենք ապագա խորհրդարանում 3-րդ ուժն են, Էդմոն Մարուքյանն ասաց, որ մեծ բանավեճից հետո լուրջ առավելություններով անցել են առաջ:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի մատնանշած Գևորգը Ձեզ համար աշխատե՞լ է, նա պատասխանեց.

«Այն ժամանակ էլ թամամ չի աշխատել: Այս անգամ հազարավոր գևորգներ, հազարավոր անուններ են աշխատել մեզ համար: Քաղաքացիներ են, մարդիկ են, ովքեր տարբեր ձևով աջակցում են մեզ: Մարդիկ գիշեր-ցերեկ են արել, որ ԼՀԿ-ն դառնա երկրորդ ուժը:

Երբ ես թեկնածու էի, ինձ գալիս առաջարկում էին՝ արի գնանք էսինչին տեսնենք, էնինչին, ես տեղում մերժեցի: Երբ անկախ պատգամավոր էի, բոլոր ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, աշխատում էին, որ անդամագրեն կուսակցություն, նույն Գևորգը համոզում էր, որ գնամ նրան տեսնեմ, ասացի՝ մոռացեք: Ես մերժել եմ, նստվածքը մնացել է: Գևորգն իմ հետ ծառայած տղա է, սպորտսմեն տղա է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ