09 12 2018

Ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն՝ ինչ երկրում են ցանկանում ապրել. Նախագահ

Ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն՝ ինչ երկրում են ցանկանում ապրել. Նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ կատարեց իր ընտրությունը։ Քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել։

«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀ բոլոր քաղաքացիներին այս օրվա առթիվ: Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք արտահայտի իր կամքը: Քանի որ սա ժողովրդի կարևորագույն իրավունքն է, հետևաբար սա տոն է: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով: Ընդ որում, ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ընտրությունները կլինեն ազատ և անկախ:

«Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ և մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ և անկախ»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ