08 12 2018

«Իսկանդեր», «Սկադ»․ Հայկական բանակի կործանիչ հզորությունը․ տեսանյութ



Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ցուցադրել է իր սպառազինության մեջ գտնվող «Իսկանդեր» և «Սկադ» համակարգերը:

Facebook-ի իր էջում ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի  ղեկավար Սամվել Ասատրյանը հայտնել է, որ ռեպորտաժը պատրաստվել է «Զինուժի» կողմից: «Ներկայացնում ենք ամենահզոր հրթիռային համակարգերը, որոնք կան Հայաստանի սպառազինությունում: Այս համակարգերն ի վիճակի են արձակման վայրից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտները և տարածքները մինչեւ մի քանի մետր ճշգրտությամբ մոխրացնել», - նշվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ