07  12  2018

Նիկոլ Փաշինյանը իրականացնում է քաղաքական վենդետա. Մենուա Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը իրականացնում է  քաղաքական վենդետա. Մենուա Հարությունյան

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աղետի գոտին սկսեց վերակառուցվել հե՛նց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ նախագահ Քոչարյանն առաջին անգամ պետական բյուջեից ֆինանսներ հատկացրեց բնակարանաշինության համար , որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում կառուցեցին 100-ից ավել նոր շենքեր , տնակներում ապրող մեր հայրենակիցները բնակարաններ ստացան և կամաց-կամաց Հայաստանի հյուսիսը սկսեց ոտքի կանգնել ․․․

Յուրաքանչյուր գյումրեցի եթե ձեռքը դնի խղճին չի կարող ուրանալ նախագահ Քոչարյանի հոգատարությունն ու կատարած աշխատանքը՝ աղետի գոտին վերացնելու հարցում և ահա իշխանությունը բռնազավթած Նիկոլը ցանկանանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորել հայության համար սգո այս օրը , որպեսզի մի կողմից քարոզարշավի ավարտին և լռության օրը նոր էյֆորիա ստեղծի ժողովրդի մոտ, մյուս կողմից՝ Հայաստանի համար զարգացում ապահոված աղետի գոտին վերականգնելու համար ջանք ու եռանդ ներդրած և ի վերջո Արցախյան պատերազմի անմիջական հրամանատարից անձնական վրեժ լուծի՝ իրականացնելով քաղաքական վենդետա մարտի 1-ի իր պատասխանատվությունը Քոչարյանի վրա բարդելով։

Այլևս որևէ քաղաքացի, ով ունի մտածելու կարողություն հասկացել է, որ Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ , որ բոլորը ծառայում են Նիկոլի շահերին և այս իմաստով, եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, ապա նախագահ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ դրանով իսկ դրվելու է Նիկոլի՝ Հայաստանը ժողովրդավարական պետությունից դիկտատուրայի տանելու առաջին քայլը։

Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը»...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ