06  12  2018

Պուտինն ու Լուկաշենկոն վիճել են գազի գնի հարցով. տեսանյութ



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում բարձրացրել է ռուսական բնական գազի գնի ձևավորման հարցը, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է այդ հարցը «բաց և անկեղծ» քննարկել փակ դռների հետևում՝ առանց մամուլի ներկայության: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ըս Լուկաշենկոյի՝ ռուսական գազի մատակարարման գինը բարձր է: «Դաշնակիցների հարաբերություններում չկան մատակարարների և սպառողների շահեր: Կա ամբողջական համակարգ՝ Եվրասիական տնտեսական միություն, և հենց դրա տակ ենք մենք բոլորս ստորագրել: Հիմնական նավթագազային շուկայի ձևավորման սկզբունքների շուրջ համաձայնության բացակայությունը թույլ չի տալիս մեր միությանը առաջընթաց գրանցել առավել արագ տեմպերով», - ասել է Լուկաշենկոն:

Ի պատասխան այդ հայտարարությանը՝ ՌԴ նախագահն առաջարկել է զրուցել առանց մամուլի ներկայության՝ նշելով, որ այս տարի գազի գինը Բելառուսի համար կազմում է 129 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ 2019-ին կկազմի 127 դոլար, մինչդեռ Գերմանիայի համար՝ 250 դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ