06  12  2018

Դավադրություն՝ Շարմազանովի դեմ

Դավադրություն՝ Շարմազանովի դեմ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ դավադրություն են իրականացրել իր դեմ՝ Վանաձորի իր նախընտրական շտաբում գումար բաժանելու բեմադրություն են արել․

«Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ