06 12 2018

Շվեյցարիան նոր նախագահ ունի

Շվեյցարիան նոր նախագահ ունի

Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատների համատեղ քվեարկության ժամանակ երկրի նախագահ է ընտրվել Ուլի Մաուրերը։ Այս մասին հայտնում է Telebasel-ը։

Մաուրերը հայտարարել է, որ հրաժարվելու է իր ընտրության պատվին կազմակերպվելիք տոնակատարություններից:

Գործող նախագահ Ալեն Բերսեն այս անգամ երկրորդ հորիզոնականում էր, իր հավաքած ձայներով։ Մաուրերը աջ-պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է։ 2008-ին ընտրվել է Ցյուրիխի շրջանային կառավարությունում, իսկ 2012-ին առաջին անգամ դարձել է երկրի դաշնային նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ