04 12 2018

Եթե ԱՄՆ-ն խոչընդոտի, ապա Պարսից ծոցից նավթ այլևս չի արտահանվի. Ռոհանի

Եթե ԱՄՆ-ն խոչընդոտի, ապա Պարսից ծոցից նավթ այլևս չի արտահանվի. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Միացյալ Նահանգները շարունակի խոչընդոտել իրանական նավթի մատակարարմանն արտաքին շուկա։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:

«ԱՄՆ-ն չի կարող կանգնեցնել իրանական նավթի արտահանումն ու պետք է իմանա, որ եթե խոչընդոտի Իրանին իր վառելիքի վաճառքի հարցում, ապա ոչ մի նավթ չի արտահանվի Պարսից ծոցից», - ասել է Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանին արգելել նավթ արտահանել, մտադիր է խոչընդոտել աշխարհի հետ առևտրին և ձգտում է Թեհրանը մեկուսացնել տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած նոր տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այս տարվա նոյեմբերի 5-ից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ