03 12 2018

Որևէ մեկը չի կարա ասի՝ Ծառուկյանը բան է խոսք տվել ու չի արել․ ԲՀԿ նախագահ

Որևէ մեկը չի կարա ասի՝ Ծառուկյանը բան է խոսք տվել ու չի արել․ ԲՀԿ նախագահ

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչները դիմավորեցին զուռնա դհոլով:

Ծառուկյանը ելույթի խոսքում ասաց, որ ուսումնասիրել են բոլոր բնակավայրերը, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ և գիտեն` ժողովուրդը ինչով է զբաղվել և ըստ այդմ էլ  ծրագիր են կազմել:  Ըստ նրա՝ Ապարանը գյուղմթերքների արտադրությամբ է հայտնի՝ հացահատիկ, մսամթերք, կաթնամթերք, և իրենց գործն է ընդամենը պայման ստեղծել, որ իրենց աշխատանքով ապրեն:

«Մարդկանց ուզածն ի՞նչ է, միայն հնարավորություն, որ իր տունը պահի, էլ ուրիշ բան չի ուզում»,-ասաց նա և նշեց, որ պետք է էլիտար սորտի ցորենի սերմեր տրամադրեն,  անասնապահության համար մարդկանց ցածր տոկոսադրուքյով վարկեր տրամադրվեն:

«2 տոկոսով գյուղատնտեսական վարկեր պետք է տրամադրվեն, որ գարնանը վերցնի, աշնանը կարողանա փակել»,-ասաց նա և նշեց, որ երկու կով ունեցողին կարող են 2 մլն-ի վարկ տալ, որ կարող է 30 հատ հորթ գնել ու կարող է տարեկան 18 000 դոլար երկամուտ ունենալ, 8 000-ը տա բանկին, իսկ 10 000-ը որպես շահույթ ստանալ: «Ծառուկյանը կետ առ կետ գիտի, նույն սերմերը նույն հողում չի կարող լավ բերք տալ, 700- 800 կիլո որ ունենում եք, ուրախանում եք, բայց պետք է 2,5- 4 տոննա առնվազն ստանաք: Ամենակարևորը ոչ թե կանխիկ ձեր ձեռքը պետք է տան, այլ բանկային ծառայությունը հետևի, որ հողատարածք ունեք, կամ տարածք կա, որ անասուն պահեք և նոր վարկը տա»,-ասաց նա:

 Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը չի ասում, որ եթե ձայն չտան, իր ծրագրերը չի անելու: «Դա ամոթ ա իմ համար, ես արել եմ, անում եմ ու անելու եմ, բոլորն էլ գիտեն, որ ներդրումները, որ մեր երկրում անում եմ, եթե անեի դրսում՝ ՌԴ-ում, տասնապատիկ ավելի շահույթ կունենայի»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ վարկերը 24-29 տոոկսով են տալիս և մարդիկ ստիպված վերցնում են և մնում վարկի տակ: «Որևիցե մեկը չի կարա ասի, որ Ծառուկյանը ժողովրդին բան է խոսք տվել, ու չի արել, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել արել եմ ու անելու եմ: Ես պատրաստակամ եմ հանդիպելու քաղաքական գործիչների հետ, քննարկելու, ումը լավն է, իրական է, նրա կողքն էլ կանգնենք»,-ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև առողջապահական համակարգի մասին, ասաց, որ պետպատվերը անադյունավետ է աշխատում և պետք է գոնե ամեն մարզում մեկ անվճար հիվանդանոց լինի:  «Ամեն մարզում լինի պետական անվճար հիվանդանոց, որ մարդը գնա, ցավից ու ամոթից տունը չնստի, տանջվի, բայց չգնա»,-ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաև նրան, որ ինքը իրեն մոտեցած լրագրողին ասել է՝ «հո ապարանցի չես», փորձելով վիրավորել դրանով: «Ինձ ասում է՝ Դուք ասացիք հո ապարանցի չես, բայց նկատի եմ ունեցել, որ ապարանցիները շատ համառ են, որովհետև թույլ չեք տալիս շարունակեմ,  թույլ տվեք հարցին պատասխանեմ... ձեզ ազգը գիտի, սիրում, հարգում է: Բոլորս գիտենք՝ աչքի եք ընկնում հյուրասիրությամբ, աշխատասիրությամբ ու համառությամբ»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նաև առանց չակերտները բացելու նշեց, որ մոտ օրերս մտադիր են համապատասխան փասատաթուղթ ստեղծել հարևան երկրի հետ: «Որպեսզի ինչ ունենք, ինչ մշակում ենք, որ չեն կարում ներկայացնել, որի կարիքը հարևան երկրները ունեն, տանք իրենց, գումարը վերցնենք, ինչ էլ մեզ է պետք, մենք վերցնենք»,-ասաց նա:

«Լավ է լինելու ժողովուրդ ջան, հեղափոխությունը եղավ, և այսօր անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, մարդկանց գործ տանք, որ աշխատեն, պայմաններ ստեղծվի, ներդումներ անեն: Ծառուկյանը պաշտոնի  համար կռիվ չի անում, էսքան իմ արած դրածը իմ երկրում նրա համար է, որ ժողովուրդը բարեկեցիկ ապրի: 3-5 տոկոսն է միայն  լավ ապրում, պետք է  ազգը լավ ապրի»,-ասաց նա:

Վանաձորում Ծառուկյանը նշեց՝ հարկավոր է մատչելի բնակարանների ծրագիր ներդնել, հատկապես երիտասարդ ընտանիքների համար: 

Ծառուկյանը նշեց նաեւ ազգային ավիափոխադրողի ստեծման անհրաժեշտությունը, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա նվազեցնել ավիատոմսերի գները եւ զարգացնել զբոսաշրությունը.  «Մենք օտարերկրացիներին ցույց տալու բաներ ունենք: Մեր երկրում 16 հազար պատմական հուշարձան կա, բայց մենք չենք կարողանում դրանք պատշաճ կերպով ներկայացնել: Դա մեր խնդիրն է: Ոմանք մեր ունեցածի կեսն էլ չունեն, բայց նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց մշակութային եւ պատմական հուշարձանները՝ դրանք որպես իրենցը ներկայացնելով, թեւ հաճախ կարող են դրանց հետ ոչ մի կապ չունենալ», - ասաց Ծառուկյանը:

Խոսելով քաղաքի մասին՝ ԲՀԿ նախագահը նշեց՝ Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, մարդկանց 65-70 տոկոսն աշխատել է արդյունաբերական գործարաններում, բայց այսօր, նայելով քաղաքին, ոնց որ 47 թիվը լինի՝ բոլոր գործարանները քանդված ու ավերված են:

Նա կարծում է, որ աշխատատեղեր ստեղծելու համար պետությունը կամ ինքը պետք է մեծ գումարներ ներդնի, կամ բանակցի արտասահմանցի գործարարների հետ, նրանց համար պայմաններ ստեղծի, ազատի հարկերից, շահագրգռի, որպեսզի նրանք ներդրումներ անեն մեր տնտեսության մեջ: «Ուզում ենք տուրիզմը զարգացնենք, բայց ո՞նց, եթե ոչ մի ինքնաթիռ չունենք... էսօր այստեղից գնում ես Եգիպտոս՝ երկու հոգով, յոթ օր մնում ես, ինքնաթիռը տանում բերում ա, զավտրիկ, աբեդ, ուժին տալիս են, 800 դոլար, իսկ այսօր Երևան գալու համար միայն ինքնաթիռի տոմս արժի 800 դոլար, ո՞նց կարա տուրիզմը զարգանա...»,- ասաց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ պետք է ոչ միայն ճարտար խոսել, այլև՝ գործել:

Գագիկ Ծառուկյանը խոսեց Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության մասին՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես փորձել է օգնել, իր լուման ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման գործում, սակայն դա պետք է փոխադարձ լինի: «Պետք է տարբերություն չդնենք, թե ով ում է օգնում, ով կարիքի մեջ է, պետք է օգնել: Պետք է պայմաններ ստեղծենք, որ Սփյուռքում ապրող երեխաները մինչև 18 տարեկան դառնալը գոնե մեկ անգամ Հայաստան գան, Սփյուռքի գաղթօջախներում պետք է բացվեն եկեղեցիներ, դպրոցներ, որ երեխաները կարողանան հայեցի կրթություն ստանալ:

Իրենք դա իրենց գումարներով են անում, բայց մեր պետությունն էլ պետք է որոշ չափով աջակցի այդ գործին»,- նշեց ԲՀԿ ղեկավարը։

Նա խոսեց նաև աջակողմյան ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին՝ նշելով որ իրեն այդ հարցով բազմաթիվ քաղաքացիներ են դիմել: «Ինչի՞ են բերել, երեք անգամ էժան ա, բերել են, որ տաքսի քշեն, իրենց տունը պահեն: Այդ հարցը պետք է  փուլ առ փուլ լուծվի, մարդը մեղավոր չի, պետությունն է մեղավոր, պետությունն էլ պետք է լուծի հարցը, արգելեն, ինչ պիտի անի է մարդը, հացի խնդիր ունեցող մարդուն պետք է գնահատել...»,- ասաց Ծառուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ