01  12  2018

Ծառուկյանը նեղվում է, որ նախընտրական շրջանում չի կարող մարդկանց օգնել

Ծառուկյանը նեղվում է, որ նախընտրական շրջանում չի կարող մարդկանց օգնել

Աշտարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, թե այս օրերին իրեն շատ մարդիկ են մոտենում օգնության համար։

«Մարդիկ հարցերով խնդրում են, սրտիցս արյուն ա գնում, որ անմիջապես լուծում տամ, բայց, գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց, որ ձայն տան», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, թե ինքը ոչ մեկին չի ասում իրեն ձայն տան։ «Ում հավատում է, ում վստահում է ժողովուրդը, նրան էլ թող ձայն տա։ Ես ինչ արել եմ, ավելի շատ եմ անելու», - ասաց նա։

ԲՀԿ առաջնորդը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց այս օրերին չի կարողացել օգնել։

«Ժողովուրդը ներող կլինի, խնդրեմ, դիմեք, ասեք, ընտրություններից հետո անպայման կկարգավորենք», - նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նա ժողովրդին կոչ արեց հույսով ու հավատով լինել։ «Մարդը, որ կոտրվեց, ապագա չկա, ամեն ինչ լավ է լինելու», - վստահեցրեց Գագիկ Ծառուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ