01 12 2018

Սաուդյան Արաբիայի արքայազնի և Պուտինի «արտասովոր» ձեռքսեղմումը․ տեսանյութ



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդն Արգենտինայում մեկնարկած G20-ի գագաթնաժողովի շրջանակում անսովոր են միմյանց ողջունել։ Սա չի վրիպել լրատվամիջոցների աչքից։ Այս մասին հայտնում է USA Today-ը:

Ինչպես հաղորդվում է, համաշխարհային առաջնորդների սառը ընդունելությանն արժանացած արքայազնը ջերմ ընդունելության է արժանացել ՌԴ նախագահի կողմից: Տեսանյութում երևում են արտասովոր ձեռքսեղման մանրամասները։

Ջերմ ձեռքսեղմումը տեղի է ունեցել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ինչի համար շոշափվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի անունը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ