29 11 2018

Վրաստանը կին նախագահ ունի

Վրաստանը կին նախագահ ունի

«Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ընտրողների ձայների 59.56 տոկոսը, ընտրատեղամասերի 99.7 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո: Նախկինում կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ստացել է 40.44 տոկոս ձայն: Այդ մասին հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես իմ հաղթանակը գնահատում եմ որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ, դա ինձ համար ամենակարևորն է»,- լրագրողներին ասել է Զուրաբիշվիլին: Նա հրաժարվել է խոսել երդմնակալության արարողությունից՝ նշելով, որ կսկսի պատրաստվել միայն ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքների հրապարակումից հետո:  

Նախագահական ընտրություննեի երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների մեծամասնությունը:Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 56,23 տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ