28 11 2018

ՀՅԴ ռեյտինգային թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել

ՀՅԴ ռեյտինգային թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել

Հայ Յեղափոխական Դաշնակցության ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված թեկնածու Բագրատ Եսայանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։ 

Պատճառները անձնական են, խնդրում եմ այլ մեկնաբանություններ չտալ։ Կարծում եմ՝ այդ ընտրատարածքում ՀՅԴ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կարող է ըստ արժանվույն ներկայացնել կուսակցությունը»,-գրել է Բագրատ Եսայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ