27 11 2018

Հրահանգ է իջեցվել կալանավորել Ռոբերտ Քոչարյանին․ Politik.am

Հրահանգ է իջեցվել կալանավորել Ռոբերտ Քոչարյանին․ Politik.am

Վերաքննիչ քրեական դատարանում ընդանում է ՀՀ երկրորդ նախագաh Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը, որի միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Politik.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով այս պահին գլխավոր դատախազը և 5 այլ դատախազներ մասնակցում են դատական նիստին։ Դատական նիստերին 6 դատախազների մասնակցությունը՝ այդ թվում գլխավոր դատախազի մասնակցությունը՝ աննախադեպ երևույթ է Հայաստանի դատական պրակտիկայում։ Մեր տեղեկությունների համաձայն, իշխանությունների կողմից հրահանգ է իջեցված այսօր, ամեն դեպքում կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի այդ հանգամանքը կարողանան օգտագործել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ