27 11 2018

Անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին

Անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք՝ այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել՝ օգտագործելով իմ երեխաների անունը։ Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Լսիր՛, տես քեզ ինչ եմ ասում Արայիկ, եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր որևէ տեղ որևէ առիթով ու որևէ ձևաչափով մեջբերել իմ երեխաների անունները, խոսել իմ երեխաների մասին ու փորձել նրանց «օգտագործել» քո ելույթներում ու քաղաքական նպատակներով, այդ անգամ արդեն քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը նույնիսկ քեզ չի օգնի։

Երևի դու երկու անգամից էլ չես հասկանում... առաջինը՝ երբ ես շատ քաղաքավարի քեզ զգուշացրեցի, մի անգամ էլ՝ տիկին Աննա Հակոբյանը իր գրառմամբ անուղղակի հասկացրեց, որ երեխաներին պետք չի խառնել այս ամենին։

Դե ես մեծ հույս ունեմ, որ դու այնքան խոհեմություն կունենաս, որ երրորդ անգամ այս սխալը չես կատարի։

Թե որ դպրոցում պետք է սովորեն իմ երեխաները դա որոշում է նրանց հայր Արմենը, ու ոչ դու, ոչ էլ որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա խառնվի իմ որոշումների մեջ։

Նորից ասեմ քեզ՝ մինչև սեփական զավակ չունենաս, երեխա մեծացնելու ղադրը չես իմանա։ Գուցե սա՞ է քո չարության պատճառը։

Կարծում եմ դաշինքիդ անդամ նորմալ մարդիկ կրկին կբացատրեն քեզ քո քայլի էժանությունը։

Առայժմ այսքանը»,- գրել է Արմեն Աշոտյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ