26 11 2018

Էրդողանի մեղադրանքներից հետո Սորոսը հեռանում է

Էրդողանի մեղադրանքներից հետո Սորոսը հեռանում է

Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ինստիտուտը հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում: Այս մասին գրում է РБК-ն։

Կազմակերպությունն այս մասին հայտարարել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրել էր ժողովուրդներին պառակտելու և ոչնչացնելու մեջ։

Հիմնադրամը հայտարարել է, որ դարձել է թուրքական ԶԼՄ-ների «անհիմն մեղադրանքների» թիրախ, ինչն անհնար է դարձնում երկրում կազմակերպության հետագա գործունեությունը։

Բացի այդ, կազմակերպությունը բախվել է Թուրքիայի ՆԳՆ հետաքննությունների հետ, որոնք կապ են փնտրում հիմնադրամի եւ 2013թ․ Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ցույցերի միջեւ։ Կազմակերպությունը հերքում է իր առնչությունն այդ դեպքերին ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ