26 11 2018

Փաստորեն ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը. Ռեժիսոր

Փաստորեն ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը. Ռեժիսոր

Ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը որը կրեց ժողովուրդը ավելի կարևոր է քան թե Արցախյան ազատամարտը .... Փաստորեն ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը: Փաստորեն այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է քան զոհված հերոսների արած գործը:

Դե բարի երթ ձեր քարոզարշավին․․․»։

Հիշեցնենք, Թալինում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության Սասուն Միքայելյանն ասել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում ասեմ՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ