22 11 2018

ՀՀԿ-ի կարգախոսն ու տարբերանշանը սև-սպիտակ են

ՀՀԿ-ի կարգախոսն ու տարբերանշանը սև-սպիտակ են

Հայտնի է դարձել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի լոգոն և կարգախոսը: Ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, թվարկելով այն բոլոր մտահոգությունները, որ ունի ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծված ներքին ու արտաքին մարտահրավերների հետ, նշել է, որ ՀՀԿ-ն ընտրել է հետեւյալ կարգախոսը. «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»:

«Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես բանակի ամրությամբ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերումով, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես գների թանկացումներով, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես անորոշ ապագայուվ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես աշխատանքդ կորցնելու վտանգով, ընտրիր Հանրապետականին»:

Աշոտյանի խոսքով, ՀՀԿ-ն ունենալու է ինտերնետային կայք՝ www.vote1.am: «Ունենալու ենք նաեւ պաշտոնական հեշթեք #vote1 #voteRepublicans: 

ՀՀԿ-ն պատրաստվում է շատ ակտիվ գովազդային, եթերային արշավի: Շատ ինտենսիվ շփվելու ենք լրատվամիջոցների հետ, շարունակելու ենք քննադատել այն քաղաքականությունը, որը ոչ մի հաջողության չի բերում: Մենք ներկայացված ենք լինելու նաեւ իրական շփումներում, լինելու ենք շատ ակտիվ»:

Աշոտյանը ներկայացրել է նաեւ իրենց թեկնածուների բուկլետների, քարոզչական նյութերի նմուշները:

Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ի լոգոն և քարոզչական նյութերը հիմնականում սեւ եւ սպիտակ են, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ցավոք, այսպիսի իրականության է մեզ թելադրված այսօրվա իշխանությունների կողմից: Մենք մեզ թելադրված դիսկուրսի մեջ թելադրելու ենք մեր օրակարգը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ